211652_close_icon
views-count1327 դիտում article-date 21:20 03-10-2023

Թուրքիան մտադիր է ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները․ թուրք նախարար

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «նորարարական արդյունաբերության ոլորտներում ծառայության արտահանման B2B հանդիպումները»: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հանդիպումներին մասնակցել են ադրբեջանցի և թուրք գործարարներ, Անկարայի առևտրի պալատի (ATO) և փոքր ու միջին բիզնեսների զարգացման և աջակցման վարչակազմի ղեկավարությունը (KOSGEB):

Բացի այդ, ATO-ի աջակցությամբ KOSGEB-ի կողմից կազմակերպված միջոցառման բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բախչըն, Ադրբեջանի գործարարաների կոնֆեդերացիայի (ASK) նախագահ Մեմմեդ Մուսայեվը, Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսների զարգացման գործակալության (KOBİA) փոխնախագահ Հիքմեթ Մեմմեդովը, Ադրբեջանում Թուրքիայի գործարարների միության նախագահ Ջեմալ Յանգընը և ATO-ի նորարական հանձնաժողովի նապագահ Բերթաթ Քուզուն ու այլ գործարարներ:

Միջոցառման բացման ելույթի ժամանակ ATO-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հալիլ Իբրահիմ Յըլմազն հայտարարել է. «Նորարարության բնագավառների գալիք հարյուրամյակն անխուսափելի է»:

Ելույթ է ունեցել նաև Քաջըրը, ով խոսել է թուրքական պետությունների հետ ավելի ամուր հարաբերություններ ստեղծելու Թուրքիայի մտադրության մասին:

«Թուրքիան առաջիկայում ավելի ամուր հարաբերություններ է ստեղծելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այլ թուրքական պետությունների հետ: Թուրքիան շարունակելու է աջակցել գործարաների փոխգործակցությանը»:

Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործարարների միջև համագործակցությունը հանգեցնելու է երկու երկրների հարաբերությունների էլ ավելի խորացմանը:

Նա նաև նշել է, որ Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հաջողություններ է գրանցել և այդ փորձը ապագայում կիրառելու է արդյունաբերության այլ ճյուղերում և ծառայություններում:  

«Մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալը հասել է 6 մլրդ դոլարի, այնինչ 20 տարի առաջ  240 մլն էր: Գալիք տարի պլանավորում ենք այն հասցնել 10 մլրդ-ի»:

Քաջըրի համոզմամբ՝ այս համատեքստում զգալի առաջընթաց ունի նաև Չինաստանը, սակայն ըստ նրա՝ Թուրքիան Չինաստանից ավելի շատ երկրների է սեփական արտադրության զինամթերք մատակարարում:

Նշենք, որ միջոցառումը Բաքվում կանցկացվի մինչև հոկտեմբերի 6-ը: Դրա շրջանակներում պլանավորվում են հանդիպումներ շուրջ 100 թուրքական և ադրբեջանական ընկերությունների միջը:  

Նմանատիպ նյութեր