Սիրիայի իշխանությունները մտադիր են ամրապնդել Թուրքիայի հետ սահմանը
                        Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտնել է, որ Սիրիական զորքերի ռազմավարական առաջին նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանի ամրապնդումն է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սիրիական ուժերը մտադիր են  շարունակել հակամարտությունը ահաբեկիչների դեմ` Լաթաքիայում և Հալեպում: 
«Հուսով ենք, որ հյուսիսային շրջանում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք վերականգնել սահմանային վերահսկողությունը»,- ասել է Բաշար ալ-Ասադի  խորհրդականը: 
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

