4612 դիտում
15:46 02-10-2023
Հնարավոր է՝ «միջանցքը» իրականացվի Իրանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար
«Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ A Haber-ի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է Հայաստանի հետ, սակայն հնարավոր է, որ միջանցքն անցնի Իրանով:
Թուրք նախարարն ընդգծել է, որ այն կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը:
«Նախագահի՝ Նախիջևան կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք իրավիճակը ղեկավարների և նախարարների մակարդակով։ Զանգեզուրի երթուղին Թուրքիայից դեպի Բաքու գծեր կապահովի։ Սա կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև «Դիլուջու» սահմանային անցակետ կա գիծ, օրակարգում են 14 կիլոմետր երկարությամբ նոր գծի վերանորոգումն ու կառուցումը։ «Զանգեզուրի միջանցքի» 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի հետ սահմանով։ Սա քննարկվում է հայկական կողմի հետ։ Հնարավոր է նաև, որ միջանցքն իրականացվի Իրանի տարածքով։ Մենք մտածում ենք, թե ինչպես արագ դա իրականություն դարձնել», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր
2325 դիտում
21:06 26-08-2020
Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում
1610 դիտում
21:34 15-10-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Իրանի տրանսպորտի և ճանապարհների նախարարին
Այս բաժնից
805 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
868 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg