211652_close_icon

«Հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա. ինչ անել». Սամվել Մարտիրոսյան

views-count1168 դիտում article-date 23:19 30-09-2023
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է․ «Հայրենակիցներ, հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան պուլպուլակկներ, այգիներ և այլն։ Ի՞նչ անել.
ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը,
բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել ա կետի անձանց»:

Նմանատիպ նյութեր