211652_close_icon
views-count841 դիտում article-date 19:58 30-09-2023

Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն` համախմբման համար, որովհետև դա հրամայական է. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքին խոսքով հանդես եկավ և միասնության աղոթք հնչեցրեց առ Աստված:

Նրա խոսքով՝  մենք տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դա հրամայական է այժմ:

«Հիմա մարդու սիրտը տխուր է,  հոգին փոքր-ինչ հեռացած մարմնից, այս պահին մեր ներսը միայն ու միայն կխաղաղացնի Տիրոջ հանդեպ մեր աղոթքը:

Այս աղոթքը պետք է  դառնա միասնության աղոթք՝ ընդունելու մեր քույրերին և եղբայրներին մեր սրտին և մտքին համահունչ, որպեսզի նրանք զգան, որ ոչ միայն հայը հային, եղբայրը եղբորն ընդունում է զուտ նյութական օգնություն ցուցաբերելու համար, այլ՝ սրտակից է իրեն: Սա է ամենամեծ ջերմությունը, որ մենք կարող ենք փոխանցել մեկս մյուսին»,–ասաց հոգևորականը և աղոթք հնչեցրեց:

Նմանատիպ նյութեր