211652_close_icon
views-count1378 դիտում article-date 17:10 29-09-2023

Ադրբեջանը կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
 
Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, արցախյան պատերազմի մասնակից։
 
Դավիթ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր