211652_close_icon
views-count982 դիտում article-date 09:40 28-09-2023

Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն՝ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանումում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու  փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝  ՀՀ Քրեական օրենսգրքի  446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, գրում է Aravot.am-ը:

Կադաստրի աշխատակիցների դեմ հաղորդում է  ներկայացրել  ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Իշխան Վանոյանը՝  նրանց կասկածելով օրենքները չիմանալու կամ  պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու  մեջ։ Ըստ փաստաբանի հաղորդման․ «Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակչուհի Դ․Ու․-ն 2020թ. հունիսի 22-ին ընդունել է այդ նույն թվականին մահացած մոր՝ Վ․ Ու․-ին պատկանող Շիրակի մարզի Ազատան բնակավայրում գտնվող անշարժ գույքի ժառանգությունը և ըստ օրենքի՝ ժառանգության վկայագիրը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանում՝ սեփականության իրավունքի պետական գրանցման համար։ Սակայն 2022թ. հուլիսի 1-ին որոշում է կայացվել․ կասեցվել է սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանումից պատճառաբանել են, որ 1992թ. ապրիլի 3-ի Շիրակի մարզի Ազատան համայնքի սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 2 որոշմամբ՝ բարեփոխումներից օգտվել են Վ.Ու․-ն, Դ.Ու․-ն, Ս․ Ու․-ն / մահացել է 2006թ-ին/ և Լ․ Ու․-ն / մահացել է 1993թ․-ին/ և ժառանգության իրավունքի վկայագրում որպես ժառանգական գույք նշված են ենթակա օբյեկտների 1/3 մասը: ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները  իր վստահորդից պահանջել են փաստաթղթեր, որոնք հնարավոր չեն եղել ներկայացնել և սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվելու փոխարեն որոշում է կայացվել այն կասեցնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր