211652_close_icon
views-count1072 դիտում article-date 12:13 26-09-2023

Սիրտս կոտրվում է. երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում. Մխիթարյանը՝ Արցախում իրավիճակի մասին

Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը դաժան հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախնող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Իրավիճակը, որում այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամերից։ Մենք հաճախ զղջումով ենք հետ նայում անկանոն սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսում, որ ոչ ոք բավականաչափ բան չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,- գրել է Մխիթարյանը։

Նմանատիպ նյութեր