1306 դիտում
12:41 17-08-2023
Պահպանողական կուսակցությունը կոչ է անում իր համախոհներին մասնակցելու ԱԺԲ-ի հանրահավաքին
Հայաստանի Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել․
Հայտարարությունում ասվում է․
«Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ ՀՀ ներկա իշխանությունների վարած ոչ համարժեք քաղաքականության արդյունքում հերթական անգամ չհաջողվեց միջազգային հանրության ջանքերով կենսական ճանապարհը բացելու և Արցախում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ռուս-թուրք չբարեկամների կողմից իրականացվող աններելի հանցագործության մեղավորներին պատժելու հարցերում հասնել տեսանելի առաջընթացի։
Այս հերթական ձախողումը հավելյալ հիմնավորում է, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց առերևույթ լացի օրակարգով չեն կարող կամ չեն ուզում պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, անվտանգությունը, ՀՀ ինքնիշխան իրավունքները, նույնիսկ՝ ՀՀ անկախությունը և ժողովրդավարությունը։
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համերաշխություն է հայտնում լացի օրակարգը Անկախության օրակարգով փոխարինելու ջատագով քաղաքական ուժերին։ Ի մասնավորի՝ կոչ է անում իր համախոհներին մասնակցելու այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազատության հրապարակում «Ազգային ժողովրդավարական Բևեռ» կազմակերպության հրավիրած հանրահավաքին։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
17.08.2023թ.
Երևան»

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան