1339 դիտում
20:51 16-12-2019
Մեթոդական և գործնական օգնություն՝ Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանությանն ուղղված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 10-13-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված քաղպաշտպանության աշխատանքային խմբի և Երևանի վարչական շրջանների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ, որի ժամանակ ներկայացվել է աշխատանքային խմբի այցելության նպատակը և օրակարգը:
Երևան քաղաքի ԱԻ բնակչության պաշտպանության և ՔՊ համակարգերի նախապատրաստման համար, 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված՝ գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով, աշխատանքային խումբը եղել է Երևան քաղաքի վարչական շրջաններում, որտեղ վարչական շրջանների աշխատակազմերի, տարհանման հանձնաժողովների ղեկավարների, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է առկա փաստաթղթերը և քննարկվել դրանց հստակեցման և ճշգրտման ուղիները:
ԱԻՆ աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերել մասնավորապես քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, տարհանման մարմինների, հանձնաժողովների գործունեության կայունության բարձրացման, ՔՊ ոլորտը կարգավորող այլ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման և ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման և կառուցման ուղղություններով:
Բացի օրակարգով նախատեսված միջոցառումներից, աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ՔՊ կառավարման համակարգի ծավալման, ՔՊ տեսանկյունից համայնք, քաղաքացիական հասարակություն և մասնավոր տնտեսություն հարաբերությունների, նմանօրինակ շփումների, պարտավորությունների ու իրավունքների հստակեցման ուղղությամբ նոր օրենսդրական նախաձեռնությունները, արդեն իսկ գործածության մեջ գտնվող նորմատիվաիրավական դաշտն ու դրանց մեջ ևս փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
Անցկացված միջոցառումները երկուստեք գնահատվեցին դրական, նշելով ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ ԱԻՆ համապատասխան մասնագետների համար առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծման ուղիները որոշելու կարևորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3070 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
832 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
439 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
592 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ