211652_close_icon
views-count1675 դիտում article-date 18:33 24-09-2023

8-ամյա Նվերը և նրա 10-ամյա եղբայրը սպանվել են․ Նաիրա Զոհրաբյան

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հարձակման հետևանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3-ը՝ երեխա։

Զոհվածների թվում են 8-ամյա Նվերը և նրա 10-ամյա եղբայրը, ովքեր համարվում էին անհետ կորած, հայտնում է Նաիրա Զոհրաբյանը։

«Նվերին սպանել են։ Նվերը 8 տարեկան էր։ Նվերի եղբորը, Միքայելին, սպանել են։ Միքայելը 10 տարեկան էր։ Նրանց դաժանաբար սպանել են Սառնաղբյուր գյուղում։

Նվերի տատիկը դագաղ չի գտնում՝ թոռների ու սպանված որդու դիերը տեղափոխելու համար։
Ես էնքան էի հավատում, որ գոնե Նվերը փրկված կլինի»,- գրել է նա։
 

Նմանատիպ նյութեր