211652_close_icon
views-count622 դիտում article-date 13:51 24-09-2023

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը զորակցություն է հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդդիմադիր ուժերին

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Վերջին ժամանակահատվածում իշխանության կողմից տեղեկատվական իրազեկման հետևանքով մամուլում պարբերաբար շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրի գաղափարը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից խաղաղության պայմանագիր է կնքվում միայն պատերազմող կողմերի միջև, ընդ որում երբ պատերազմող կողմերը, կամ առնվազն կողմերից մեկը պաշտոնապես հայտարարում է պատերազմ: Պատմական օրինակներից հետևում է, որ խաղաղության պայմանագիր կնքող պարտվող կողմը սովորաբար կրում է նաև պատերազմի հետևանքով առաջացած փողհատուցման բեռը:

Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտը միջազգային իրավունքի տեսանկյունից կրում է սահմանամերձ ռազմական կոնֆլիկտի կարգավիճակ և այն, որ պաշտոնապես կողմերի միջև պատերազմ հայտարարված չէ, ուստի առաջանում է տրամաբանական հարց, թե ինչու է ուզում օրվա իշանությունը Հայաստանը պաշտոնապես դարձնել պատերազմող կողմ իր բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտնում է իր մտավախությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագրի գաղափարը վտանգելու է Արցախի ժողովուրդի ինքնորաշման իրավունքը, ինչպես նաև Հայսատանի անվտանգությունը, դե ֆակտո դարձնելով Հայաստանը պատերազմող կողմ:

Վերլուծելով օրվա իշխանության գոծնեությունը և Արցախում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կառավարության գործունեության հետևանքով վտանգված է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ուստի մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդդիմադիր ուժերին»:

Նմանատիպ նյութեր