211652_close_icon

Մակրոնը և Հռոմի Պապը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում և Ուկրաինայում

views-count1180 դիտում article-date 22:06 23-09-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մարսելում մոտ կես ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկել են միգրացիայի հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայում, Աֆրիկայում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։

Թեեւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը միգրացիոն ճգնաժամի համատեքստում դատապարտել է եվրոպացի քաղաքական գործիչների անտարբերությունը՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը նշել է, որ «Ֆրանսիան ամաչելու ոչինչ չունի, քանի որ նա հյուրընկալության եւ ինտեգրման երկիր է»։

Նախագահն ու քահանայապետը զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ էվթանազիայի մասին օրինագծին, որը Ֆրանսիայի կառավարությունը պետք է ներկայացնի առաջիկա շաբաթներին:

Նմանատիպ նյութեր