211652_close_icon
views-count889 դիտում article-date 16:17 21-09-2023

Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Այս պահին ամենակարևոր խնդիրը Հայաստանում փոփոխություններ իրականացնելն է, Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, և մենք արդեն կոնկրետ քայլերի պետք է գնանք և այդ քայլերը այսօր ժամը 18:00-ն Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ կներկայացվի ձեզ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Տեսանյութին կից գրել է՝

«Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Սկսում ենք ժամը 18։00֊ից։ Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»

Տեսանյութում նա նաև ասել է.

«Խնդրում եմ բոլորիդ ներկա գտնվեք, հնարավորինս շատ մարդ բերեք: Ես գիտեմ, որ որոշակի դժգոհություն կա մեզանից և անձամբ ինձանից, ես ընդունում եմ դա, ես ինքս էլ ինձանից դժգոհ եմ»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութւում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր