1814 դիտում
18:39 26-04-2020
Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պետք է 1,35 միլիարդ դոլարի չափ գումար ներարկի սոցիալական-տնտեսական իրավիճակը մեղմելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը կազմակերպել է հեռավար քննարկում՝ «Ինչպես է կորոնավիրուսային աշխարհը արձագանքում մարտահրավերներին» խորագրով։
Քննարկմանը մասնակցել են հայազգի փորձագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից և Գերմանիայից, հայտնում է Tert.am-ը:
Անդրանիկ Թևանյանը, խոսելով այս իրավիճակում տնտեսական կորուստների մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն օրական կորցնում է մոտ 40,5 միլիոն դոլար:
«Ամենալավատեսական սցենարով, հաշվարկներով ստացվում է, որ մենք այս տարի կարող ենք կորցնել մեր ՀՆԱ-ի ավելի քան 13 տոկոսը: Սա շատ լուրջ թիվ է, եթե սրան գումարենք, որ արտագնա աշխատանքի մեկնողների խնդիր ենք ունենալու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում, նաև պղձի ու մելիբդենի գների համաշխարհային անկման պայմաններում, ապա պատկերը հուսադրող չէ: Այս գործոնները Հայաստանի տարադրամային ներհոսքի հիմնական ուղիներն են, որոնց բացակայությունը բավականին լուրջ խնդիրներ, ընդհուպ մինչև ՀՆԱ-ի մինչև 20 տոկոսի անկման կարող է հանգեցնել»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2387 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
769 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
862 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
706 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը