211652_close_icon
views-count1510 դիտում article-date 22:56 19-09-2023

Որքան խաղաղ, բազմամարդ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի հեշտ կհեռшցնենք Նիկոլ Փաշինյանին, մնում ենք այստեղ․ Անդրանիկ Թևանյան․ tert.am

Այն ժամանակը, որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, արդեն լրացել է։ Այս մասին կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, գրում է tert.am-ը։

«Հիշեցնենք մեր պահանջները՝ դուրս գալ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնությունից, այսինքն պրահյան գործընթացից։ Երկրորդ՝ հրաժարվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որովհետև դա պետական դավաճանություն է։ Երրոդը՝ կատարել ՀՀ-ի հանձնառությունը՝ համաձայն ՀՀ անկախության հռչակագրի և ՀՀ սահմանադրության Հայաստանը պարտավոր է ապահովել Արցախի անվտանգությունը։ Որպես գործիք, որպես միջոց՝ ՀՀ-ի ու Արցախի անվտանգության, մենք դիտարկում ենք ՀՀ-ում ամբողջական իշխանափոխությունը։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքն է և միայն նրա հեռացմամբ է հնարավոր ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովում։ Մենք այս պայքարը որևէ կերպ ոչ իրավունք ունենք, ոչ էլ ուզում ենք դադարեցնել, և այս պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։ Կա հետևյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ։ Ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներն՝ մայրաքաղաքի, մազերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը այքնան ավելի արագ ու ավելի հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է և այդ ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականցնի իշխանափոխություն»,- ասաց Թևանյանը։

Նա հորդորեց քաղաքական ուժերին սկսել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը՝ իմպիչմենտի միջոցով։

«Որպեսզի կարողանանք իշխանության փոփոխություն իրականացնել, քաղաքական բոլոր ուժերը՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը իրենց ջանքերը՝ պետք է ներդնեն համապատասխան հզորություն հավաքելու համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնեն կառավարությունից ու ձևավորենք նոր ազգային կառավարություն։ Երևանի ավագանու ընտրություն անցկացնելուց առաջ ես շատերին կոչ էի անում միավորել իրենց ջանքերը, միասնական կռիվ տալ, բայց ոմանք հիասթափվել էին ու չէին հավատում, որ միասնական ջանքերով հնարավոր է փոփոխություն իրականացնել։ Բայց մեզ դա հաջողվեց, որովհետև մենք կազմակերպված աշխատեցինք, չտրվեցիքն այլոց թելադրանքին ու ապահովեցինք ՔՊ-ի ոչնչացումը Երևանում։ Հիմա ես ձեզ կոչ եմ անում՝ սա ՀՀ քաղաքացու, մասնագետի, դաշինքի առաջնորդի և ՀՀ-ի ու Արցախի համար իր ամբողջ ջանքերը ներդնելու պատրաստ մարդու կոչ է, բոլորս պահպանում ենք մաքսիմալ միասնականություն, մաքսիմալ կարգապահություն և մաքսիմալ թիմային ոգի, որպեսզի պայքարը հասցնենք հաղթական ավարտին։ Որևէ այլ սադրանքի կամ որևէ այլ թելադրանքի չենթարկվել, մենք միասնականորեն ու համախմբված հասնելու ենք իշխանափոխության»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նմանատիպ նյութեր