1069 դիտում
09:12 21-09-2023
4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, որը պատասխանատու է սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, փաստորեն, նախարարության ոչ այնքան հաճելի աշխատակիցներից է: Բանն այն է, որ Նարեկ Մանուկյանը մինչ նախարարի տեղակալ դառնալը ժամանակին եղել է Գեղարքունիքի մարզպետ, ներկայիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի տեղակալը:
Նարեկ Մանուկյանի կենսագրականում նշված է, որ նա 01.10.2014թ․-15.01.2016 թ. եղել է «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ի մենեջեր, մինդեռ մեր աղբյուրները մեզ ասում են, որ նա եղել է մատուցող, եւ կենսագրական տվյալները ուռճացված են:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց փոխնախարար Մանուկյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք ճիշտ են վերոնշյալ թեզերը։ «Սուտ են»-, հանգիստ ու անտարբեր տոնով նշեց փոխնախարարը: Թե կենսագրական տվյալների որ տողերն են համապատասխանում իրականությանը, եւ որը՝ ոչ, դա հարցի մի կողմն է, մյուսն ավելի խնդրահարույց է:
Բանն այն է, որ, իբրեւ թե, Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն ավարտած Մանուկյանը սկզբում փոխմարզպետ էր, հիմա՝ փոխնախարար. հետաքրքիր է՝ Սանոսյանը նրան ուր է տանելու, երբ ազատվի նախարարի իր պաշտոնից, կամ ինչու է այդքան կարգ ու կանոն սիրող, օրենքով աշխատող ՏԿԵ նախարարը իր հետ ման տալիս Նարեկ Մանուկյանին, երբ, ինչպես գործընկերներից շատերն են նշում, «4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2011 դիտում
09:37 11-12-2014
Մեկ բառի մեջ՝ երկու կոպտագույն սխալ. ՀԺ
790 դիտում
18:59 03-08-2023
ՏԿԵ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»