1297 դիտում
09:14 19-09-2023
Հակոբ Սիմիդյանը ճամփորդում է քննարկումների անվան տակ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային համաժողովին։
Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաեւ Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման եւ իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Այսինքն՝ պայմանավորվել են Արաքսին վերաբերող բնապահպանական խնդիրները լուծել միասին։
Այո՛, թվում է, թե հենց այդպես էլ պիտի լիներ, սակայն կա մեկ բացթողում. ինչպե՞ս է Հակոբ Սիմիդյանը քննարկումներ կատարում ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի վերաբերյալ, երբ Հայաստանում փոշու փոթորիկներ երբեւէ չեն գրանցվել։ Իհարկե, Հայաստանն այժմ կանգնած է ոչ թե փոշու փոթորիկի ռիսկերի, այլ փոշու ամպերի պատճառով բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրների առաջ։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում մեծ թափով ավելացել են նորակառույցները, որոնք հանգեցրել են լուրջ խնդիրների։
Եթե որոշ ժամանակ առաջ Երեւանի ցանկացած հատվածից կամ բարձրահարկ շենքերից արեւածագից մինչեւ մայրամուտ երեւում էր Արարատ լեռը, ապա այսօր, բացի սպիտակ ամպերից, ոչինչ չենք տեսնում։ Սրա պատճառը բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած անլրջությունն է, մետաղի ջարդոն ավտոմեքենաների փոխարեն, շինթույլտվություններ բաժանելն է, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը։
Երեւանում փոշու աղտոտվածության մակարդակը 2022 թվականին՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս եւ դեկտեմբեր ամիսներին, մի քանի անգամ հատել է կարմիր գծի շեմը։ Սա՝ միայն Երեւանում. Ծաղկաձոր, Աբովյան եւ այլ քաղաքներ եւս ընդգրկվել են բնակարանաշինության խոշոր ծրագրերում, եւ վաղեմի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի։ 2022 թվականին փոշու աղտոտվածությունը 31%-ով գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին Շրջակա միջավայրի նախարարությունը փոշու աղտոտումը վերահսկելու համար ոչ մի գնում չի կատարել։
Հաջորդ բացթողումը. ինչպե՞ս է ստացվում, որ Արաքս գետի բնապահպանական խնդիրները լուծելու համար Սիմիդյանը հանդիսավոր գործուղվում է Իրան, իսկ Սեւանա լիճ լցվող գետերի, կոյուղաջրերի խնդիրները «հանդիսավորությամբ» նույնիսկ աչքի չեն անցկացնում։ Հայաստանում աստիճանաբար նվազող ջրային ռեսուրսների եւ եղանակային փոփոխությունների պատճառով Սեւան լցվող 28 գետ ու գետակների մի մասը սակավացել կամ ուղղակի ցամաքել է։ Հասկանալի է Արաքս գետի նշանակությունը Հայաստանի համար, սակայն առերեւույթ խնդիրները բարձիթողի վիճակում են։ Սեւան լցվող գետերի հոսքը դանդաղել է, ինչի պատճառով էլ ռիսկային է դրանց ճահճացման խնդիրը, այնինչ շրջակա միջավայրի նախարարը ճամփորդում է քննարկումների անվան տակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1349 դիտում
10:03 06-09-2022
Հակոբ Սիմիդյանը հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում. «Ժողովուրդ»
3500 դիտում
18:57 01-02-2021
ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են նոր լաբորատորիաներ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը