1388 դիտում
10:03 06-09-2022
Հակոբ Սիմիդյանը հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների եւ սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, Փաշինյանը տեղյակ է, որ շատ հանքատերեր իրենց արտոնյալ են զգում Սիմիդյանի օրոք: Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող շինարարությունների թեմաների մեջ է ակտիվ ներգրավված:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա է Հայաստանում փաստացի համակարգում ֆուտբոլի ուղղությունը՝ որպես կառավարության կողմից ոլորտ «գործուղված» համակարգող: Այստեղ եւս անհասկանալի բաներ են տեղի ունենում, ինչի համար էլ Սիմիդյանը հայտնվել է ուժայինների ուշադրության կետրոնում: Այսինքն՝ այս մասով էլ կան զեկուցումներ: «Մտավախություն ունե՞ք, որ ուժային կառույցները ինչ-որ բաներ կբացահայտեն նախարար Սիմիդյանի մասին, ու արդյո՞ք Սիմիդյանը մտադիր է հրաժեշտ տալ նախարարի պորտֆելին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ծայրից ծայր աբսուրդ է»: Իհարկե, ժամանակը ցույց կտա աբսուրդի ժանրի նրբությունները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1294 դիտում
18:45 04-12-2023
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ
1327 դիտում
09:14 19-09-2023
Հակոբ Սիմիդյանը ճամփորդում է քննարկումների անվան տակ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am