211652_close_icon
views-count50476 դիտում article-date 21:33 13-09-2023

Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը լսելուց հետո մեծ թվով քաղաքացիներ պահանջում են իր հետ հանդիպում. ՊԵԿ-ը ոչ ճիշտ տեղեկություններ է հայտնել վարչապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին հերթական խաղաղ ակցիան է սկսվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բացօթյա տարածքում: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաղաղ ակցիան կայանում է նրանում, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամեր առաջ քաղաքացիները հեռուստատեսությամբ ու համացանցով լսել են վարչեպետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ կապված ժողովրդին արդեն հայտնի վրացական պետհամարանիշերով վարորդներին «կթելու» դեմ: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասում էին. «Տեսնելով վարչապետի հայտարարությունը իրազեկվեցինք կառավարության վերջնական դիրքորոշման մասով, առ այն որ իրենք պատրաստ չեն փոխզիջումների, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է վճարի հարկ: Մենք վարչապետի ասելով հարկեր չենք վճարում: Դրա հետ կապված Ռուստամ Բադասյանի հայտարարության համաձայն, որ իրենք ընդունում են ՊԵԿ-ի մեղավորությունը ստացված իրավիճակում, մենք պահանջում ենք հանդիպում քննարկելու կոմպրոմիսային տարբերակներ: Արդեն այսօր վարչապետի խոսքից հասկանում ենք, որ փոխզիջման գնալու ցանկություն չկա, բայց վարչապետին ուզում ենք ներկայացնել իրավիճակը և մեր պատրաստակամությունը հարկային դաշտ վերադառնալու և մաքսազերծում իրականացնելու մասով: Առաջարկների էությունը կայանում է նրանում, որ խելամիտ մաքսազերծում տալու հնարավորություն տրվի: Բոլորս անխտիր պատրաստ ենք իրականացնել խելամիտ արժեքներով մաքսազերծում: Սա է մեր պահանջը: Մենք պահանջում ենք հանդիպում պատկան մարմինների հետ, քանի որ տեղեկությունը, թե իբր մենք հարկեր չենք վճարում՝ սուտ է և անգամ պատրաստ ենք խելամիտ արժեքներով մաքսազերծում կատարել և մտնել հարկային դաշտ՝ ունենալով հայկական պետհամարանիշներ: Կարծում ենք, որ վարչապետը ամբողջությամբ իրազեկված չէ խնդրին, հակառակ դեպքում կտար հնարավորություն: Նույնիսկ խելամիտ արժեքներով մաքսազերծում անելու դեպքում ՀՀ պետական բյուջե մուտք է ինելու մոտ 200 մլն դոլար, իսկ իրենց առաջարկած տարբերակով մենք հաստատ մաքսազերծում չենք անի, այլ մեքենաները կհանենք երկրից և թեկուզ մատչելի գնով, բայց կվաճառենք, քանի որ այդպես ավելի ձեռնատու է քան այն առաջարկը, որոնցով հանդես են գալիս իրենք»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին այստեղ հավաքված են մոտ 300-ից ավելի քաղաքացիներ ոչ միայն մայրաքաղաքից, այլ նաև մարզերից և ուզում են հավատալ, որ վարչապետը կհանգի այն եզրակացությանը, որ իրեն սխալ, ոչ ճիշտ տեղեկություններ են փոխանցել վրացական համարանիշներով ավտոմեքենաների հետ կապված և խնդրում են, որպեսզի առաջիկա օրերին՝ նույնիսկ վաղը, կառավարության հերթական նիստից հետո վարչապետն ընդունի նախաձեռնող խմբի անդամներից 3-5 հոգու և իրենք փաստերով կներկայացնեն, որ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը ոչ ճիշտ ու պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել այս խնդրին: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր