211652_close_icon
views-count2590 դիտում article-date 14:10 13-09-2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմ չի լինի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
 
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», - լրագրողներին ասել է Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
 
Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։
 
«Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր