Ես չեմ ստորագրել այն հեղափոխության տակ, որ երևանցիները պետք է ունեզրկվեն․ Վիկտոր Մնացականյան (տեսանյութ). tert.am
Tert.am-ը գրում է․ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը․
«Հեղափոխությունը ողջունել եմ Երևանի քաղաքաշինական խնդիրներից ելնելով, բայց ոչ մի հարց չի լուծվել։ 2018-ից հետո քաղաքաշինության պատասխանատուներն ավելի են խորացրել նախկինների արատավոր գիծը։
Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ կատարվողը քննադատելով իշխանության եկածները հիմա նույնը Ֆիրդուսում են անում։ Այսօրվա իշխանությունները պետք է տղամարդկություն ունենան և քաղաքական ու իրավական գնահատական տան և՛ Հյուսիսային պողոտային, և՛ Ֆիրդուսին։ Հիմա էլ Նարեկ Սարգսյանն իր շրջապատի ճարտարապետներով ավելի շատ է վնասում Երևանին»,-նշել է Մնացականյանը։
Նա նշել է, որ հատկապես մտահոգ է Երևանի անվտանգային հարցերով։ Խոսքը քաղպաշտպանության, պատերազմի դեպքում մթերքի մատակարարման մասին է։ Մնացականյանի դիտարկմամբ, այս առումով իրավիճակը շատ վատ է և մեծ հարց է՝ արդյոք Երևանը պատրաստ է դիմագրավելու պատերազմի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․