211652_close_icon
views-count835 դիտում article-date 19:50 07-09-2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թուրքիա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թուրքիա, որտեղ կանցկացնի Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականի կազմը.
Դարպասապահներ՝
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ՝
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ՝
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ՝
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)։

Նմանատիպ նյութեր