Վիկտոր Ենգիբարյանի և Գերմանիայի ԱԳ պետնախարարի հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Դեսպան Ենգիբարյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը: Դեսպանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:
Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգման դեպքերին: Ընդգծվել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն և էթնիկ զտման քաղաքականություն: