211652_close_icon
views-count1234 դիտում article-date 10:12 03-09-2023

Օդի ջերմաստիճանը այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում այսօր հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում կնվազի 3-5 աստիճանով։

«Մինչև սեպտեմբերի 7–ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնեւմ են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +35...+37, գիշերը` +18...+20 աստիճան։

Նմանատիպ նյութեր