211652_close_icon
views-count1975 դիտում article-date 00:16 03-09-2023

Ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 զինծառայող է մահացել․ ՊՆ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: 
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

Նմանատիպ նյութեր