211652_close_icon

Մեր նպատակը շատ հստակ է, մենք չենք ուզում հեռանալ մեր ինքնությունից. Արսեն Գրիգորյան. Oragir.News

views-count1132 դիտում article-date 17:13 24-08-2023
«Մեր նպատակը շատ հստակ է, մենք չենք ուզում հեռանալ մեր ինքնությունից, մենք չենք ուզում մոռանալ մեր արժեքները, որոնք դարերի խորքից եկել հասել են մեզ և մեր պարտքն է պահել, պահպանել և տարածել»,- «Գութան» ազգային երգ ու պարի փառատոնի մասին Oragir.news-ի հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Արսեն Գրիգորյանի խոսքով՝ ամենամյա փառատոնի ժամանակ բացի հայերից ներկա են լինում նաև շատ զբոսաշրջիկներ և դա էլ է նպատակ, որ զբոսաշրջիկները ծանոթանան իրական հայկական ազգային մշակույթի, երգերի, պարերի, տարազների հետ։ 

«Կարծում եմ, որ կարևոր գործ է և ինչ-որ չափով կարողանում ենք իրականացնել և այս տարի էլ ակնկալում ենք, որ շատ զբոսաշրջիկներ կլինեն, որոնք ոչ միայն հաղորդակից կլինեն բեմի հետ, այլ նաև հաղորդակից կլինեն Արցախի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց վաստակավոր արտիստը։

Արտիստն ասաց, որ մարդուն ազգային արժեքներից հեռացնելը նման է մարդուն ընտանիքից հեռացնելուն, ինչը ազգային արժանապատվության խնդիր է, որին պետք է տեր կանգնել։

Ամենամյա փառատոնի մասին խոսելով՝ Արսեն Գրիգորյանն ասաց, որ փառատոնի մուտքը միշտ ազատ է եղել, այս տարի ևս ազատ է, որի նպտակն է փառատոնը բոլորին հասանելի դարձնելը։

«Սա այն մշակույթը չէ, սա այն ոլորտը չէ, որտեղ պետք է փող աշխատես, հակառակը՝ պետք է ներդրում անես։ Այս ոլորտը, մշակութային արժեքները տարածելու համար պետք է ներդրում անես։ Միշտ, երբ «Գութան»-ի անունը տեսնեն, պետք է իմանան, որ անվճար է»,- ասաց Արսեն Գրիգորյանը։

Փառատոնի ընթացքում հնչելու են միայն ազգային նվագարանների մեղեդիները՝ կենդանի նվագակցությամբ։ 

«Մենք ուզում ենք, որ ազգային նվագարանները հանրահռչակենք»,- ասաց վաստակավոր արտիստը։ 

Մանրամասները՝ տեսանյութում․
 

Նմանատիպ նյութեր