Կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց
Հայաստանի կառավարության 2020 թվականի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 9-ին: Նիստի օրակարգում դեռևս ընդգրկված է 19 հարց:
Դրանցից 1-ը գաղտնի քննարկվող հարցերից է, 3-ը՝ զեկուցվողների, իսկ մյուս մասը՝ չզեկուցվողների թվում:
Չի բացառվում, որ մինչ նիստի մեկնարկը օրակարգային հարցերը կավելանան: