ՌԴ Տվերի մարզում կործանվել է ինքնաթիռ, որի ուղևորների ցուցակում եղել է Պրիգոժինի անունը․ հայտնում է Ռոսավիացիան․ tert.am
Tert.am-ը գրում է․ Ռոսավիացիան (Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը) հետաքննություն է սկսել չորեքշաբթի Տվերի մարզում Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Հայտնել է գերատեսչությունը։
Ուղևորների ցուցակում եղել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը։
Կուժենկինո բնակավայրի մոտ վթարի ենթարկված Embraer Legacy մասնավոր ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլորը զոհվել են։ .
Ինքնաթիռը Մոսկվայից թռել էր Սանկտ Պետերբուրգ։ Տեղում սկսվել են որոնողական աշխատանքները։
Տեսանյութը Tert.am-ի տելեգրամյան ալիքում։