Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ադրբեջանցի Ասիֆ Աբդուլաեւի հետ եւ դիտարժան պայքարում հաղթել 8:4 հաշվով։ Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայից։