211652_close_icon
views-count541 դիտում article-date 19:27 15-08-2023

ՀՀ ԱԳ նախարարը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի գործընկերոջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն  շնորհավորում եմ  Հնդկաստանի իմ գործընկերոջը և բարեկամ ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ, մաղթելով ամենայն բարիք և բարօրություն։ Հայաստանի և Հնդկաստանի գործընկերությունը հիմնված է քաղաքակրթական կապերի վրա, և մենք պարտավոր ենք այն ավելի ուժեղ դարձնել»,- գրել է Միրզոյանը։

Շնորհավորանքին իր միկրոբլոգում արձագանքել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին շնորհավորանքի և բարի մաղթանքների համար։

Նմանատիպ նյութեր