211652_close_icon
views-count67742 դիտում article-date 23:05 08-08-2023

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի  և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Մելիք Սաքեյանը, կրտսեր պարեկ Արտակ Սաթունցը և նույն վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Գոռ Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Մելքոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Հարզդանի բաժնи օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի  գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ:

Մինչ վթարի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր