211652_close_icon
views-count21968 դիտում article-date 11:43 13-01-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Toyota Corolla ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. այն դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ․ ժամանել են հրշեջներն ու ոստիկանները․ 2 հոգի էլ միաժամանակ ներկայանում են որպես վարորդ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել փոսի մեջ։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի, ապա քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Հրազդանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

Դեպքի վայրում 2 քաղաքացի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 28-ամյա Գագիկ Սողոմոնյանը ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ վարորդն ինքն է եղել։ Իսկ փրկարարներին ներկայացել է Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանը, ով հայտնել է, թե վարորդն ինքն է եղել։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր