Իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ (2018-2021), դերասան Հայկ Մարությանը հայտնել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս մասին Մարությանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից տեսանյութ հրապարակելով։
«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
Սիրելի երևանցիներ, մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի ու պատահական մարդիկ։ Միակ որոշողը դուք եք, առանց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի որոշելու»,- նշել է Մարությանը։