5077 դիտում
00:34 06-08-2023
Մի շարք անվանի մարզիկներ միջնորդել են ՀՀ գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Անվանի մարզիկներն ակնկալում են, որ հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում՝ կփոխվի որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։
Մարզիկների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին
Հարգելի գլխավոր դատախազ,
Մենք, Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներս և մարզական աշխարհի ներկայացուցիչներս՝ խորապես մտահոգված ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կալանավորմամբ։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանը ոչ միայն բացառիկ երաժիշտ է, այլև հայկական մշակույթի փարոս, ով իր ողջ կյանքի ընթացքում աշխարհին ցուցադրել է հայ ազգի հարուստ ժառանգությունը:
Նա մշտապես ցուցաբերել է անմնացորդ նվիրվածություն իր արվեստին` վաստակելով չեմպիոնի տիտղոս դասական երաժշտության ոլորտում:
Նրա ներդրումը ոչ միայն հարստացրել է Հայաստանի մշակութային ինքնությունը, այլև ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների ամբողջ աշխարհում:
Որպես Հայաստանը տարբեր միջազգային սպորտային մրցաշարերում ներկայացրած մարզիկներ, մենք խիստ կարևորում ենք այդ դերը ստանձնած ցանկացած գործչի գործունեություն:
Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում։
Արթուր Ալեքսանյան – Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Արմեն Նազարյան – Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Տիգրան Պետրոսյան – Շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր
Վիկ Դարչինյան – Աշխարհի իննակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Արթուր Աբրահամ – Աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Մալխաս Ամոյան – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Ռոման Ամոյան – Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Արսեն Հարությունյան –Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ)
Վաղինակ Գալուստյան – Աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Եղիշե Մելիքյան – «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Կարեն Մնացականյան – Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) »։

Նմանատիպ նյութեր
1147 դիտում
21:12 04-08-2023
Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում