211652_close_icon
views-count1336 դիտում article-date 19:51 04-08-2023

Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ են

Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը օգոստոսի 5-19-ը «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներն են։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու «Շիրակ» քաղաքային մարզադաշտում, իսկ խաղերը` մայրաքաղաք Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։ Խաղերի անցկացման այս ձևաչափը նպատակ ունի զարգացնելու սպորտը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մյուս մարզերում՝ բնակիչներին հնարավորություն տալով անվճար մասնակցելու համահայկական տոնին։ Համահայկական այս խաղերի գլխավոր ուղերձներից է նաև սփյուռքի հայ երիտասարդներին Երևանից բացի Հայաստանի մյուս բնակավայարերին ևս ծանոթացնելը։

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին, մարզասերներին հայրենիքում համախմբելու նպատակով, Օլիմպիական խաղերի սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ անցկացվող Համահայկական խաղերում այս տարի ընդգրկված է 19 մարզաձև, որոնց համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Ի դեպ, առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։ Այս տարի ակնկալվում է, որ խաղերի համար սփյուռքից Հայաստան կգա մոտ 10,000 մարդ։

Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., ու հիմա անկասկած կարելի է ասել, որ այն հաջողել է և լիովին կատարում է ստանձնած առաքելությունը։

Տարբեր մարզաձևերի զարգացումը թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ մարզերում, սպորտի միջոցով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը կարևոր է նաև Fast Bank-ի և Fast Shift-ի համար։

Նմանատիպ նյութեր