874 դիտում
11:40 04-08-2023
Քերոբյանը կարծում է, որ հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 3-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։
«Չնայած նրան, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն արագորեն աճում է, այնուամենայնիվ բացարձակ թվերը դեռ փոքր են։ Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։ Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։
Ակնկալվում է ակտիվ փոխգործակցություն հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

Նմանատիպ նյութեր
1400 դիտում
21:48 26-04-2019
«Հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ». Ռուբեն Ռուբինյան
1318 դիտում
16:14 15-09-2021
Հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Ֆինանսների նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Այս բաժնից
919 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ