1015 դիտում
10:00 04-08-2023
Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը՝ անդրադառնալով կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջնահերթություններին։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը»,- ասել է նա։
Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն կոնյուկտուրային նկատառումների, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններն և դրանց հիման վրա գործող մեխանիզմներին», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր
607 դիտում
15:42 26-08-2024
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
937 դիտում
17:00 23-01-2024
Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
1350 դիտում
18:13 20-06-2015
Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել երկրի 45 դեսպանատների և հյուպատոսարանների փակման
Այս բաժնից
1087 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
928 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1210 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild