211652_close_icon

«Բաքվի նպատակն է խաղաղության պայմանագիրը վերածել Հայաստանի կապիտուլյացիայի»․ քաղաքագետ

views-count1114 դիտում article-date 14:50 27-07-2025
Քաղաքաետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Բաքվի նպատակն է՝ խաղաղության պայմանագիրը վերածել Հայաստանի կապիտուլյացիայի
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Berliner Zeitung-ին ասել է․

«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»։

«Կարևոր է զգոն լինել ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ»։

Հաջիևն իրականում մանիպուլացնում է:

Ռևանշիզմը ծնվում է ոչ թե Հայաստանի Սահմանադրությունից, այլ հետևյալից․
2020-ի պատերազմ, հազարավոր զոհեր ու գերիներ,
Հայաստանի տարածքների օկուպացիա,
Արցախի հայաթափում 2023-ին,
Ադրբեջանի մշտական սպառնալիքներն ու ուժի կիրառում,
Հաջիևի պահանջը պարզապես քաղաքական ճնշում է, որի նպատակն է Հայաստանի ներքին օրակարգը վերահսկել և խաղաղության պայմանագիրը վերածել կապիտուլյացիայի։

Պատահական չէ, որ նույն հարցազրույցում Հաջիևն ասում է. «Մենք ցանկանում ենք այս խաղաղության համաձայնագիրը ստորագրել ոչ միայն Երևանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են հայերը փոխում Սահմանադրությունը և պաշտոնապես հրաժարվում մեր տարածքի նկատմամբ իրենց պահանջներից»:

Սրանով հանդերձ, ես բազմաթիվ անգամներ արտահայտել եմ իմ դիրքորոշումն այն առթիվ, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է արգելի քաղաքական այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ծրագրերում արտահայտված են տարածքային պահանջներ այլ երկրների նկատմամբ:

Սակայն դա պետք է լինի ոչ թե Ադրբեջանի պահանջի, այլ մեր հանրային ու քաղաքական կոնսենսուսի արդյունքում, որը որևէ կապ չունի հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի

Նմանատիպ նյութեր