211652_close_icon
views-count1357 դիտում article-date 16:38 03-08-2023

Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում

Ադրբեջանի կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում, հայտնում է «Լուրերը»։

Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովի պնդմամբ՝ ձերբակալելուց հետո Վագիֆ Խաչատրյանին հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն, նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։

Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Նմանատիպ նյութեր