1390 դիտում
22:45 27-07-2023
Այս հուլիսը կլինի պատմության մեջ ամենաշոգ ամիսը․ ՄԱԿ
Այս հուլիսը, ըստ երևույթին, կլինի պատմության մեջ ամենաշոգ ամիսը։ Այս ամսվա առաջին 3 շաբաթների ընթացքում գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն զգալիորեն գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը շատ տարածաշրջաններում ջերմային ալիքների պատճառով, հինգշաբթի՝ հուլիսի 27-ին, հաղորդել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) և Երկրի հեռակառավարման եվրոպական ծրագիրը՝ Copernicus-ը:
Ըստ Copernicus-ի տնօրեն Կառլո Բուոնտեմպոյի՝ այս հուլիս ամսվա ջերմաստիճանը ապշեցուցիչ տարբերվում է 1940-ականներից ի վեր գրանցված եղանակային տվյալներից։ Գտածոները հուշում են, որ ներկայիս ջերմաստիճանները «աննախադեպ են մեր պատմության վերջին հազարամյակում և, հավանաբար, աննախադեպ են նույնիսկ վերջին 100 հազար տարվա ընթացքում», - ասաց նա:
Վերջին շաբաթներին շոգեր են նկատվում հատկապես Միջերկրական ծովի տարածաշրջանում, ԱՄՆ-ի հարավում և Չինաստանի որոշ հատվածներում։ Հունաստանում և Ալժիրում 40 աստիճան շոգը անտառային ուժեղ հրդեհների պատճառ է դարձել։ Փորձագետները համոզված են, որ նման շոգը հնարավոր չէր լինի առանց մարդու կողմից առաջացած կլիմայի փոփոխության:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ «գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվել է, եկել է գլոբալ եռման դարաշրջանը»։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել արագ և արմատական միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ աղետից խուսափելու համար։

Նմանատիպ նյութեր
1752 դիտում
11:41 22-01-2014
Երկրի վրա օդերևութաբանական ուսումնասիրությունների պատմության ընթացքում 2013-ը ամենաշոգ տարիներից մեկն է
5478 դիտում
10:53 10-08-2015
Մոսկվայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը
2526 դիտում
22:25 05-08-2019
2019 թ. հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում