211652_close_icon
views-count1030 դիտում article-date 17:09 26-07-2023

Մոլդովայի նախագահը ստորագրել է օրենք ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիան չեղարկելու մասին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պաշտպանել է երկրի խորհրդարանի որոշումը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) մասին կոնվենցիան չեղարկելու մասին՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը։ Այս մասին տեղեկացվել է հանրապետության պաշտոնական տեղեկագրի կայքում։

«Հրամանագիր Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիայի չեղարկման մասին օրենքի հրապարակման վերաբերյալ (2023թ. հուլիսի 21, № 1021-IX)։ Օրենք Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիայի չեղարկման մասին (2023թ. հուլիսի 20, № 209 )»,- նշվել է փաստաթղթերի ցանկում, որոնք ստորագրել է Սանդուն։

Դեռ 2020թ. Մոլդովայի նախագահ դարձավ արեւմտամետ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն։ Մեկ տարի անց քաղաքական ուժին հաջողվեց արտահերթ ընտրություններից հետո մեծամասնություն ստանալ խորհրդարանում եւ ակտիվացնել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղեգիծը։ 2022թ. Մոլդովան ստացավ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ Ուկրաինայի հետ միասին։ Ուկրաինական հակամարտության ընթացքում Քիշնեւում սկսեցին խոսել «ռուսական սպառնալիքի» մասին եւ նվազեցնել կապերն ԱՊՀ-ի հետ։ Մասնավորապես, 2023թ. մայիսին Սանդուն Ռուսաստանին մեղադրեց Մոլդովայի իշխանություններին «տապալելու» փորձի մեջ։ Ընդդիմությունը, այդ թվում երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի սոցիալիստների կուսակցությունը, կարծում է, որ պետության ղեկավարությունը գործում է «արեւմտյան կուրատորների» ցուցումով։

Նմանատիպ նյութեր