211652_close_icon
views-count904 դիտում article-date 12:31 26-07-2023

Արաբկիրում տանիքների, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների բարձրակարգ որակով կատարմանը հետևողական եմ լինում անձամբ․ Արամ Ազատյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տանիքների, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների մասին։

«Արաբկիր վարչական շրջանում հարթ և թեք տանիքների, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների բարձրակարգ որակով կատարմանը հետևողական եմ լինում անձամբ:

Հերթական շրջայցին ծանոթացել եմ Ազատության 25 հասցեում՝ տանիքի հիմնանորոգմանը և բակային տարածքի բարեկարգմանը:

Ադոնց փողոցում իրականացնում ենք մայթերի վերականգնման, նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

Թբիլիսյան խճուղի 33/3 հասցեում հանդիպել եմ տեղի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները: Այստեղ ավտոտնակների ապամոնտաժման արդյունքում կառուցում ենք հրաշալի խաղահրապարակ և կանաչապատ, նոր ծառերով հանգստի գոտի:
Առհասարակ բոլոր բարեկարգվող հատվածներում ավելացնում ենք կանաչ տարածքները, դրանք համալրելով ծառերի նոր քանակով:

Կիևյան 13 հասցեի բակում շուտով ունենալու ենք շատ գեղեցիկ, մարզասարքերով և խաղերով համալրված հանգստի գոտի: Այստեղ կառուցում ենք նաև միջբակային նոր աստիճաններ:

Բարեկարգման աշխատանքներին եմ ծանոթացել Կիևյան 2,4,6,8,10-ի բակային տարածքում նույնպես: Հանձնարարել եմ սեղմ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները: Խնդիրների մասին տեղյակ է պահվել շինաբարեկարգման վարչության մասնագետներին: Բնակիչների հետ տեղում քննարկումների արդյունքում միասին որոշում ենք կայացրել տեղափոխել շանը:

Թեք տանիքի հիմնանորոգման գործընթացին եմ հետևել Կիևյան 18 հասցեում:

Բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում Խաչատրյան 33/1 հասցեի բակային տարածքում: Վերանորոգվում է շենքի մուտքը:

Բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլ են մտնում Սոսե 8, 2-րդ շենքի առաջնամասում:

Հարթ տանիքների հիմնանորոգման աշխատանքներին եմ ծանոթացել Մամիկոնյանց 38/1, Կոմիտաս 14 հասցեներում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր