Երևանում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները. լուսանկարներ
                        Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարեկան ծրագրով ավարտին են մոտենում Անդրանիկի 35, 37 շենքերի հարևանությամբ գտնվող ընդարձակ բակի բարեկարգման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: 
Նախագծի համաձայն բակը նկարազարդվել է, համալրվել զրուցարաններով, մարզասարքերով: Այստեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել ինչպես հարևանությամբ գտնվող, այնպես էլ հարակից շենքերի բնակիչները: Բակը կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ:
 
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

