63855 դիտում
18:00 25-07-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են GAZ 24-ը, Honda-ն ու Opel-ը․ «24»-ը մի քանի մասի է բաժանվել․ վարորդին առաջինն օգնության են հասել ՊԾ Երևանի գնդի պարեկն ու իր ընկերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 32 կմ-ում բախվել են GAZ 24, Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով GAZ 24-ը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ մարտկոցը և առջևի հատվածը պոկվել են և շպրտվել մի քանի մետր։
Վարորդին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Տոնիկ Մանուկյանն ու իր ընկերը։ Ապա ահազանգել են շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանն ու Արմեն Արմենակյանը, որպեսզի հետքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են նախապատրաստվում, և հավանաբար՝ դրանք կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+