211652_close_icon
views-count19841 դիտում article-date 22:09 27-08-2021

Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու BMW-ն, ինչի հետևանքով մոտ 3 ժամ երթևեկությունը դարձել էր դանդաղընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի  26-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 Երեկոյան Հալաբյան փողոցի սկզբնամասում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  դիմաց , բախվել էին  BMW-ն  և շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն  3 ժամից ավելի վարորդները սպասել են,թե երբ կժամանեին ապահովագրության ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կատարեին ձևակերպումներն ու մեքենաները դուրս  բերեին անվտանգ վայր, իսկ  այդ ընթացքում թե՝ Հալաբյան փողոցում,  թե՝ Կիևյան կամրջի վրա,  վարորդներից  մոտ  10 րոպե էր պահանջվում՝  այդ հատվածում  10 մետր  առաջ ընթանալու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր