211652_close_icon
views-count697 դիտում article-date 14:14 24-07-2023

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719․274. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719274, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38224-ով կամ 5.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
 
Միաժամանակ, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 55.4 մլն գործարք` 1044.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.6 մլն գործարքով կամ 5.0%-ով, իսկ արժեքային` 204.7 մլրդ ՀՀ դրամով կամ 24.4%-ով:

Նմանատիպ նյութեր