Բայդենը Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել. Սալիվան
Ասպենի անվտանգության ֆորումում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Տեղեկացնում է Սպիտակ տունը։
Այնուամենայնիվ, Սալիվանը նշել է, որ թեմայի շուրջ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու շփումներն ու քննարկումները շարունակվում են:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պատասխանելով F16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման ժամանակացույցի վերաբերյալ հարցին, հայտարարել է՝ պարապմունքները կսկսվեն մի քանի շաբաթից: