Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կտա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը որոշել է հեռահար հրթիռներ մատակարարել Կիևին։ Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանն աջակցելու նպատակով։ Նա հրթիռների քանակի մասին տեղեկություն չի հայտնել։ AFP-ն պարզաբանում է, որ խոսքը Scalp հրթիռների մասին է։
«Ես որոշել եմ մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումը, որպեսզի ուկրաինացիներին հնարավորություն տամ հեռահար հարվածներ հասցնել՝ պահպանելով մեր դոկտրինան, որը թույլ է տալիս Ուկրաինային պաշտպանել իր տարածքը», - ասել է Մակրոնը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելուն պես: