793 դիտում
13:37 21-07-2023
ՌԴ ԼԴԿ-ն առաջարկում է ԼՂ հակամարտության մասնակիցներին մարտական վետերանի կարգավիճակ շնորհել
ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հուլիսի 21-ին պալատի քննարկմանը կներկայացնեն օրինագիծ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական վետերանի կարգավիճակ շնորհելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունում։
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում և լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով, ըստ որի՝ մարտական վետերան են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչև 1991 թվականի դեկտեմբեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած մարտիկները։
Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, մարտական գործողությունների վետերանի կարգավիճակն այս հակամարտության մասնակիցներին իրավունք կտա ստանալ որոշակի արտոնություններ, այդ թվում՝ ամենամսյա կանխիկ վճարներ, առողջարանական բուժում, անվճար պրոթեզավորում և այլն։

Նմանատիպ նյութեր
1332 դիտում
19:06 14-02-2015
Ոստիկանության վետերանի հեղինակած գիրքը նվիրված է 1915 թ. ցեղասպանությանը. տեսանյութ
Այս բաժնից
637 դիտում
21:26 15-05-2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Ադրբեջան
517 դիտում
21:13 15-05-2024
ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար
655 դիտում
21:00 15-05-2024
Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը